ՌԴ վարակաբանության և միկրոկենսաբանության Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիային» պատմել է, որ Ad26 ադենովիրուսի սպիտակուցի հակամարմինների թեստն էլ հենց կբացահայտի կեղծ սերտիֆիկատի առկայութունը:

Նրա խոսքով՝ որպես «Спутник V» կամ «Спутником Лайт» պատվաստանյութերով հաջողությամբ պատվաստվելու մարկեր՝ հանդես են գալիս մարդու արյան մեջ Ad26 ադենովիրուսի մեմբրանային սպիտակուցի նկատմամբ հակամարմինները, որոնք ծայրահեղ հազվադեպ են հանդիպում մարդկանց մոտ:

«Դրա համար էլ նշված հակամարմիններն էլ հենց ասում են այն մասին՝ մարդը պատվաստվա՞ծ է իրականում, թե՞ ոչ: Իսկ ահա, եթե Քովիդ-19-ով հիվանդ մարդն ընկնում է վերակենդանացման բաժանմունք ու ասում, որ վակցինացված է, բայց միևնույն ժամանակ Ad26 ադենովիրուսի սպիտակուցի հակամարմիններ չունի, ապա ավելի շուտ նրա պատվաստման սերտիֆիկատը կեղծ է»,- բացատրել է Ալեքսանդր Գինցբուրգը՝ հավելելով, որ ՌԴ-ում Քովիդ վերակենդանացման բաժանմունքներում հայտնված պացինտների 80 տոկոսից ավելին չի ունեցել այդ հակամարմինները, մինչդեռ նրանք հայտարարել են, որ պատվաստված են:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն