Թուրքիայում ազգայնական երիտասարդները պարկեր են հագցրել ամերիկացի զինվորների գլուխներին
Թուրքիայի ազգայնական երիտասարդական միությունը (TGB) հայտարարել է, որ իր անդամները Ստամբուլի Սարայբուրնու շրջանում պարկեր են հագցրել ամերիկացի զինվորների գլխին։
Ինչպես գրում է duvarenglish.com-ը, ենթադրվում է, որ այդ զինվորներն ԱՄՆ ՌԾՈւ USS Mount Whitney ռազմանավի անձնակազմից են: Ներկայում ռազմանավը գտնվում է Սարայբուրնուի նավահանգստում: Ստամբուլում երեք օր մնալուց հետո ռազմանավն այնուհետ կուղևորվի Սև ծով՝ զորավարժությունների համար։
«Մենք պարկեր ենք հագցրել Սարայբուրնուում ամերիկացի զինվորների գլխին», - ասվում է TGB-ի Twitter-ի հայտարարության մեջ։
TGB-ն այս գործողությունը ձեռնարկում է որպես բողոքի ձև 2003 թվականի հուլիսի միջադեպի դեմ, որի ժամանակ Հյուսիսային Իրաքում գործող թուրքական հատուկ ջոկատայինների խումբը ձերբակալվել է ԱՄՆ-ի կողմից: Ամերիկացիները զինվորների գլուխներին կտոր են գցել ու տարել հարցաքննության: