Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ Ասպրամ Կրպեյանը վերցնելու է իր պատգամավորական մանդատը.
«Ասպրամ Կրպեյանը վերցնելու է մանդատը, ընթացակարգով հիմա պետք է Առուշ Առուշանյանի հրաժարականի մասին փաստաթուղթ լինի, որից հետո ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին՝ Ասպրամ Կրպեյանին»,-ասաց Մինասյանը:
Նշենք, որ Ասպրամ Կրպեյանը մասնագիտությամբ իրավաբան է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել: Դաշինքի ցուցակում Մհեր Սեդրակյանին հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու և իր գործունեությունը է Գորիսի քաղաքապետի պաշտոնում շարունակելու մասին: