Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը գրել է.

«Այսօր ամենուր, և' մանկապարտեզներում, և' ընտանիքներում, մենք բախվում ենք միևնույն հիմնարար խնդրին.

բոլորը մտածում են երեխայի ապագայի մասին, մինչդեռ ոչ ոք չի մտածում երեխայի ներկայի մասին, որտեղ երեխան ապրելու համար շատ բաների կարիք ունի: Երեխաների բոլոր պահանջներից հաճախ անտեսվում է նրա մարդ տեսակը: Երեխայի մեջ ապրող մարդը մնում է թաքնված:

Մանկապարտեզներում կամ տանը հիմնականում կազմակերպվում է 0-6 տարեկան երեխայի խնամքը և դպրոց գնալիս նրանք նույնիսկ ամենահասարակ հարցերում ինքնուրույն չեն և դպրոցի առաջին մի քանի տարին ուսուցիչները գիտելիք տալու փոխարեն փորձում են երեխաներին սովորեցնել այն, ինչ նրանք պետք է սովորած լինեին նախակրթարանում:

Ըստ Մ. Մոնտեսսորիի 0-6 տարիքը ամենակարևոր տարիքն է, երբ երեխան պատրաստ է ընկալել իրեն տրվող ամբողջ գիտելիքը և չի վախենում նորություններից, պարզապես պետք է ունենալ գիտելիք, թե, որ տարիքում ինչ սովորեցնել նրան: Երեխաները Մոնտեսորի միջավայրում ամեն օր կատարում են ընտրություն, նրանք սովորում են որոշում կայացնել, նրանք գրեթե անկախ են, կարող են սխալվել և հաղթահարել դժվարություններ, միաժամանակ չափազանց սիրված են և բավարարված:

Մենք ամենօրյա օնլայն ռեժիմով ծնողներին տալիս ենք հնարավորություն հետևելու մեր աշխատանքին:

«Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի գործունեության այս կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք ապացուցել, որ Մոնտեսսորի մեթոդաբանությունը և մեր աշխատանքը տալիս են կրթված և կայացած սերունդ»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն