Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Ֆրանսիայի հասակակիցների դեմ արտագնա խաղին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 7-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:


Դարպասապահներ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան - «Շիրակ»


ՊաշտպաններԱնտոնի Կազարյան - «Պոնֆերադինա» (Իսպանիա)

Երջանիկ Ղուբասարյան - «Լյունեբուրգ» (Գերմանիա)

Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ

Տիգրան Այունց - «ՈՒրարտու»

Արտյոմ Գյուրջյան - «Ալաշկերտ»


Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Կարեն Նալբանդյան - «Նորավանք»

Գևորգ Տարախչյան - «Սևան»

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Արամ Խամոյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

ՀարձակվողներԱրմեն Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ


ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբի վեցերորդ մրցափուլի Ֆրանսիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն