«Հրապարակ». Ում են ընտրելու Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում. «կամանդի՞րն» է այդպես «հրահանգել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սասուն Միքայելյանը թեեւ ընտրություններին չի մասնակցում, բայց հարազատ գյուղում՝ Հրազդանի Վանատուր թաղամասում, նրա կարծիքի հետ հաշվի են նստում։ Վանատուրում Փաշինյանի կերպարն այլեւս ընդունելի չէ:
Մեր տեղեկություններով, վանատուրցիների մեծ մասը հակված է քվեարկել ՀՀ առաջին նախագահի օգտին: «Լեւոն Տեր-Պետրոսյանին․․․ գյուղում բոլորն էլ իրեն են ընտրելու»,- ասաց գյուղացիներից մեկը: Սասուն Միքայելյա՞նն է այդպես «հրահանգել»։ «Որոշված է, էդպես է պետք»:
Լավատեղյակներն ասում են, որ եթե Վանատուրում նման տրամադրություն է, ուրեմն «կամանդիրի» գործոնն է դեր խաղացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում