Ամերիկյան հայտնի ռեփեր, դիզայներ, պրոդյուսեր Քանյե Ուեսթն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ամուսնալուծությանը՝ բացահայտելով, որ ուզում է Քիմ Քարդաշյանի հետ լինել, գրում է Daily Mail-ը:

Քանյեն խոսել է իր յոթ տարվա կնոջից բաժանման մասին՝ մանրամասնելով, թե ինչ ազդեցություն է թողել այն իր և նրանց չորս երեխաների վրա:

44-ամյա ռեփերը պնդել է, որ ինքը «ամուսնալուծված չէ, Քիմը շարունակում էիր կինը լինել» և դեռ չի տեսել ամուսնալուծության փաստաթղթերը` չնայած Քիմը փետրվարին իրենց ամուսնությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Այնուհետև աստղը հավելել է.«Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք: Քիմ Քարդաշյանը դեռևս իմ կինն է»:

Զույգը չորս փոքր երեխա ունի՝ ութամյա Նորթը, հնգամյա Սեյնթը, երեքամյա Չիկագոն, երկուամյա Փսալմը, որոնց համար, ըստ Քանյեի, ամուսնալուծությունը դժվար է, քանի որ ցանկանում են, որ իրենց ծնողները միասին մնան:

«Իմ երեխաները ցանկանում են, որ իրենց ծնողները միասին մնան: Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք», - ասել է Քանյեն՝ պնդելով, որ «մամուլը» չէր ցանկանում, որ նա և Քիմը լուծեն իրենց տարաձայնությունները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն