«Զանգեզուրյան միջանցքը» պետք է բացվի մոտ ժամանակներս․ Թուրքիայի նախկին վարչապետ
«Հարավային Կովկասի խաղաղության եւ անվտանգության համար նոր հորիզոններ են բացվում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նա, ելույթ ունենալով «Հարավային Կովկաս․ ռեգիոնալ զարգացում եւ համագործակցության հեռանկարներ» պանելային քննարկմանը՝ Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում, անդրադարձել է նաեւ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքին»՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է այն գործարկել մոտ ժամանակներս։
Յըլդըրըմը նաեւ անդրադարձել է ռեգիոնալ համագործակցության 3+3 ֆորմատին, ընդգծելով, որ այն «խաղաղություն կբերի ռեգիոնին» /ֆորմատում ներգրավված են լինելու՝ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները, ինչպես նաեւ՝ Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան/։ Թուրք բարձրաստիճան ներկայացուցիչը նաեւ նշել է, որ համագործակցության հարթակում կարելի է ներգրավել նաեւ այլ ռեգիոնների երկրների։