Սորոսական թեւը սկսել է ակտիվ քննադատել Նիկոլ Փաշինյանին եւ նրա վարած քաղաքականությունը: Երեկ շուրջ մեկ տասնյակ արեւմտամետներ (Հովսեփ Խուրշուդյան, Ստյոպա Սաֆարյան, Գայանե Աբրահամյան, Ստեփան Գրիգորյան եւ այլք) կառավարությանն ուղղված հայտարարություն էին տարածել, որտեղ միայն «հողատու» եւ «կապիտուլյանտ» բառերը չկային։

Խոսվում էր Հայաստանը մասնատելու, ճանապարհների եւ որոշ բնական ռեսուրսների վերահսկողությունն Ադրբեջանին փոխանցելու, դեմարկացիա-դելիմիտացիա անելու մասին: «Առկա իրավիճակում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով մեկնարկելիք սահմանազատման գործընթացը եւ դրա հապճեպ իրականացումը չեն կարող նպաստել Հայաստանի դիմադրողունակության բարձրացմանը եւ անվտանգության ապահովմանը»,- գրել են հեղինակները` քննադատելով «3+3» պլատֆորմը:

Կարելի է կարծել, որ Հայաստանում հայտնվել է նոր ընդդիմություն, ինչը վկայում է այն մասին, որ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, սկսել է ավելի ու ավելի կասկածանքով վերաբերվել Փաշինյանին, որը, գուցե, որոշել է «թռնել իրենց վրայից»։ Հիշեցնենք․ «3+3»-ը Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան ձեւաչափն է, որն առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ արեւմտյան այլ ձեւաչափերի փոխարեն։ Մենք զրուցել ենք Ստյոպա Սաֆարյանի հետ։

- Ստորագրահավաքի գաղափարն ո՞ւմն էր, ո՞վ է նախաձեռնել։ 

- Մեր ինստիտուտում փակ քննարկում կազմակերպվեց, որին մասնակցեցին 1 տասնյակ կենտրոններ, ամփոփագիրը տարածեցինք, քննարկել էինք խնդրի ռազմական, քաղաքական, պաշտպանական, աշխարհագրական, մարդու իրավունքների եւ այլ ասպեկտները եւ բլոկներով ամփոփել էինք։ Որից հետո, քանի որ փաստաթուղթը 10 էջանոց էր, քննարկմանը մասնակցած այլ մասնագետների կողմից որոշվեց, որ մի փոքր ավելի հայտարարությունային տեքստ լինի։ Եվ ապա տեքստը համաձայնեցվեց ոչ միայն մեր քննարկմանը մասնակցած փորձագետների, այլեւ ավելի լայն շրջանակի հետ։

- Կազմակերպիչը, այսինքն, Դուք եք։

- Ոչ, ոչ, ես չեմ։ Իմ գործընկերներն են․ շատերն են՝ Նուարդն է, Սոսին է՝ Թաթիկյան, տարբեր մարդիկ։

- Եվ, փաստորեն, ասում եք այն, ինչ ասում են արմատական ընդդիմադիրները։

- Մեր հայտարարությունը բացարձակապես կապ չունի արմատական ընդդիմադիրների գնահատականների հետ, սա փորձագետների կշռադատված խոսք է, բոլոր՝ դեմ եւ կողմերը հաշվի առնելով։ Իսկ որ ասում եք՝ ընդդիմությունը 1 տարի է՝ այդ մասին խոսում է, ապա ասեմ, որ ինձ հայտնի չէ, որ ընդդիմությունը դեմ արտահայտված լինի դեմարկացիային կամ նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Նրանք այդպիսի համարձակություն չունեն, որ դեմ արտահայտվեն ՌԴ-ի կողմից գեներացված պրոցեսներին։

- Հիմա լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը վախենում է ստորագրել նոր փաստաթուղթ, չնայած բանավոր պայմանավորվածություններ ունի, հասկանալով, որ դրանից հետո հեռանալու է։ Դուք Փաշինյանին փրկելու խնդիր չե՞ք դրել։

- Մենք միշտ դնում ենք Հայաստանը փրկելու խնդիր, որովհետեւ բոլորս՝ ես, իմ փորձագետ ընկերները, Նիկոլ Փաշինյանն ու որեւէ իշխանություն, ժամանակավոր ենք, իսկ Հայաստանը՝ հավերժ։ Էս կտրվածքով, չի կարող թույլ տրվել ճակատագրական սխալ, որի համար մեր սերունդները մեզ չներեն, եւ մենք էլ մեզ չներենք։

- Հիմա դուք դեմ եք «3+3»-ին, արմատական ընդդիմությունն էլ, մինչդեռ Ալիեւն ու  Նիկոլ Փաշինյանը դրական ազդակներ են փոխանակում։ 

- Քաղաքական գործիչներն ու դիվանագետները միգուցե ի պաշտոնե պարտավոր են լավատես լինել։ Փորձագետները նման պարտավորություններ չունեն։

- Դեմարկացիա-դելիմիտացիայի քննադատությունը չի՞ հակասում հունվարի 11-ին ստորագրածին։

- Հունվարի 11-ին դելիմիտացիա չի ստորագրվել։ Դա ապաշրջափակումն էր։

- Բայց պայմանավորվածությունն այդ օրն է ձեռք բերվել։

- Ահա։

- Իշխանությունները 1 տարի է՝ խոսում են այդ մասին։ Ինչո՞ւ եք հիմա քննադատում։

- Մենք խոսում ենք ապաշրջափակման հետ կապված՝ այսպես կոչված՝ «զանգեզուրյան միջանցքի» կոնտեքստում։

- Բայց իշխանությունը վստահեցնում է, որ միջանցք չի լինելու։

- Մենք էլ գրել ենք, որ միջազգային որեւէ տրամաբանություն չկա դրանում, ինչը եւ հաստատել է վարչապետը։ Եվ պնդել ենք, որ դա երբեւէ միջանցքային տրամաբանություն չպետք է ունենա։

- Վարչապետն ասում է՝ այդ ամենը չի կարող լինել առանց ՌԴ-ի, դուք ասում եք՝ չէ։

- Վարչապետի հայտարարությունները եղել են հավասարապես ե՛ւ ՌԴ, ե՛ւ այլ, հիշեք դրվագային դեմարկացիայի նրա առաջարկը Սոթք-Խոզնավար հատվածում՝ ՌԴ եւ ԵԱՀԿ դիտորդների ներքո։

- Փաշինյանը համաձայն է ՌԴ-ի հետ, Պուտինն ասում է՝ ԽՍՀՄ 75 թ. քարտեզներով, դուք պնդում եք՝ 20-ականների։

- Ո՞վ է ասում՝ 75 թվականի։ Քանի որ մենք՝ փորձագետներս, չգիտենք, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվելու, մենք ընդամենը ասում ենք ռիսկերի եւ վտանգների մասին։

- Ինչո՞ւ եք հիմա ասում, այլ ոչ նախորդ մեկ տարվա ընթացքում, հիմա, երբ ստորագրություն է սպասվում։

- Որտեղի՞ց գիտեք, որ սպասվում է։ Էդ լուրերը չհաստատվեցին։ ԱԳՆ-ն ասաց, որ հանդիպում նախատեսված չէ։ 

- Անցած տարի Փաշինյանը հեռավար ստորագրեց։

- Ճիշտ եք, բոլոր ռիսկերը կան։ Մեզ հայտնի չէ՝ որեւէ բան ստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ, պարզապես երկարաժամկետ կտրվածքով ռիսկեր ենք մատնանշում։ Մենք ասում ենք՝ առանց էդ ամբողջը հստակեցնելու, չի կարելի մտնել էդ պրոցեսի մեջ։Սորոսական թեւը սկսել է ակտիվ քննադատել Նիկոլ Փաշինյանին եւ նրա վարած քաղաքականությունը: Երեկ շուրջ մեկ տասնյակ արեւմտամետներ (Հովսեփ Խուրշուդյան, Ստյոպա Սաֆարյան, Գայանե Աբրահամյան, Ստեփան Գրիգորյան եւ այլք) կառավարությանն ուղղված հայտարարություն էին տարածել, որտեղ միայն «հողատու» եւ «կապիտուլյանտ» բառերը չկային։

Խոսվում էր Հայաստանը մասնատելու, ճանապարհների եւ որոշ բնական ռեսուրսների վերահսկողությունն Ադրբեջանին փոխանցելու, դեմարկացիա-դելիմիտացիա անելու մասին: «Առկա իրավիճակում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով մեկնարկելիք սահմանազատման գործընթացը եւ դրա հապճեպ իրականացումը չեն կարող նպաստել Հայաստանի դիմադրողունակության բարձրացմանը եւ անվտանգության ապահովմանը»,- գրել են հեղինակները` քննադատելով «3+3» պլատֆորմը:

Կարելի է կարծել, որ Հայաստանում հայտնվել է նոր ընդդիմություն, ինչը վկայում է այն մասին, որ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, սկսել է ավելի ու ավելի կասկածանքով վերաբերվել Փաշինյանին, որը, գուցե, որոշել է «թռնել իրենց վրայից»։ Հիշեցնենք․ «3+3»-ը Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան ձեւաչափն է, որն առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ արեւմտյան այլ ձեւաչափերի փոխարեն։ Մենք զրուցել ենք Ստյոպա Սաֆարյանի հետ։

- Ստորագրահավաքի գաղափարն ո՞ւմն էր, ո՞վ է նախաձեռնել։ 

- Մեր ինստիտուտում փակ քննարկում կազմակերպվեց, որին մասնակցեցին 1 տասնյակ կենտրոններ, ամփոփագիրը տարածեցինք, քննարկել էինք խնդրի ռազմական, քաղաքական, պաշտպանական, աշխարհագրական, մարդու իրավունքների եւ այլ ասպեկտները եւ բլոկներով ամփոփել էինք։ Որից հետո, քանի որ փաստաթուղթը 10 էջանոց էր, քննարկմանը մասնակցած այլ մասնագետների կողմից որոշվեց, որ մի փոքր ավելի հայտարարությունային տեքստ լինի։ Եվ ապա տեքստը համաձայնեցվեց ոչ միայն մեր քննարկմանը մասնակցած փորձագետների, այլեւ ավելի լայն շրջանակի հետ։

- Կազմակերպիչը, այսինքն, Դուք եք։

- Ոչ, ոչ, ես չեմ։ Իմ գործընկերներն են․ շատերն են՝ Նուարդն է, Սոսին է՝ Թաթիկյան, տարբեր մարդիկ։

- Եվ, փաստորեն, ասում եք այն, ինչ ասում են արմատական ընդդիմադիրները։

- Մեր հայտարարությունը բացարձակապես կապ չունի արմատական ընդդիմադիրների գնահատականների հետ, սա փորձագետների կշռադատված խոսք է, բոլոր՝ դեմ եւ կողմերը հաշվի առնելով։ Իսկ որ ասում եք՝ ընդդիմությունը 1 տարի է՝ այդ մասին խոսում է, ապա ասեմ, որ ինձ հայտնի չէ, որ ընդդիմությունը դեմ արտահայտված լինի դեմարկացիային կամ նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Նրանք այդպիսի համարձակություն չունեն, որ դեմ արտահայտվեն ՌԴ-ի կողմից գեներացված պրոցեսներին։

- Հիմա լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը վախենում է ստորագրել նոր փաստաթուղթ, չնայած բանավոր պայմանավորվածություններ ունի, հասկանալով, որ դրանից հետո հեռանալու է։ Դուք Փաշինյանին փրկելու խնդիր չե՞ք դրել։

- Մենք միշտ դնում ենք Հայաստանը փրկելու խնդիր, որովհետեւ բոլորս՝ ես, իմ փորձագետ ընկերները, Նիկոլ Փաշինյանն ու որեւէ իշխանություն, ժամանակավոր ենք, իսկ Հայաստանը՝ հավերժ։ Էս կտրվածքով, չի կարող թույլ տրվել ճակատագրական սխալ, որի համար մեր սերունդները մեզ չներեն, եւ մենք էլ մեզ չներենք։

- Հիմա դուք դեմ եք «3+3»-ին, արմատական ընդդիմությունն էլ, մինչդեռ Ալիեւն ու  Նիկոլ Փաշինյանը դրական ազդակներ են փոխանակում։ 

- Քաղաքական գործիչներն ու դիվանագետները միգուցե ի պաշտոնե պարտավոր են լավատես լինել։ Փորձագետները նման պարտավորություններ չունեն։

- Դեմարկացիա-դելիմիտացիայի քննադատությունը չի՞ հակասում հունվարի 11-ին ստորագրածին։

- Հունվարի 11-ին դելիմիտացիա չի ստորագրվել։ Դա ապաշրջափակումն էր։

- Բայց պայմանավորվածությունն այդ օրն է ձեռք բերվել։

- Ահա։

- Իշխանությունները 1 տարի է՝ խոսում են այդ մասին։ Ինչո՞ւ եք հիմա քննադատում։

- Մենք խոսում ենք ապաշրջափակման հետ կապված՝ այսպես կոչված՝ «զանգեզուրյան միջանցքի» կոնտեքստում։

- Բայց իշխանությունը վստահեցնում է, որ միջանցք չի լինելու։

- Մենք էլ գրել ենք, որ միջազգային որեւէ տրամաբանություն չկա դրանում, ինչը եւ հաստատել է վարչապետը։ Եվ պնդել ենք, որ դա երբեւէ միջանցքային տրամաբանություն չպետք է ունենա։

- Վարչապետն ասում է՝ այդ ամենը չի կարող լինել առանց ՌԴ-ի, դուք ասում եք՝ չէ։

- Վարչապետի հայտարարությունները եղել են հավասարապես ե՛ւ ՌԴ, ե՛ւ այլ, հիշեք դրվագային դեմարկացիայի նրա առաջարկը Սոթք-Խոզնավար հատվածում՝ ՌԴ եւ ԵԱՀԿ դիտորդների ներքո։

- Փաշինյանը համաձայն է ՌԴ-ի հետ, Պուտինն ասում է՝ ԽՍՀՄ 75 թ. քարտեզներով, դուք պնդում եք՝ 20-ականների։

- Ո՞վ է ասում՝ 75 թվականի։ Քանի որ մենք՝ փորձագետներս, չգիտենք, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվելու, մենք ընդամենը ասում ենք ռիսկերի եւ վտանգների մասին։

- Ինչո՞ւ եք հիմա ասում, այլ ոչ նախորդ մեկ տարվա ընթացքում, հիմա, երբ ստորագրություն է սպասվում։

- Որտեղի՞ց գիտեք, որ սպասվում է։ Էդ լուրերը չհաստատվեցին։ ԱԳՆ-ն ասաց, որ հանդիպում նախատեսված չէ։ 

- Անցած տարի Փաշինյանը հեռավար ստորագրեց։

- Ճիշտ եք, բոլոր ռիսկերը կան։ Մեզ հայտնի չէ՝ որեւէ բան ստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ, պարզապես երկարաժամկետ կտրվածքով ռիսկեր ենք մատնանշում։ Մենք ասում ենք՝ առանց էդ ամբողջը հստակեցնելու, չի կարելի մտնել էդ պրոցեսի մեջ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն