ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը:

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխվող իրողությունները»:

Արտաքին գերատեսչությունում նշում են, որ եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցցանցերում տեղեկություններն այն մասին, թե «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն: «Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, արտաքին պատվեր են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- հայտնում են ԱԳՆ-ում:

«Մի շարք նախաձեռնությունների շուրջ չենք կարողացել համաձայնության գալ, ինչը նորմալ է: Բայց հաստատված համաձայնությունն արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- նշված է փաստաթղթում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն