Թեհրանում նավթի վերամշակման գործարանում ուժեղ հրդեհ է բռնկվել
Հզոր հրդեհ է բռնկվել Թեհրանի նավթավերամշակման գործարանում: Հրդեհվել է 20 հազար բարել տարողությամբ ռեզերվուար:
Հայտնի է, որ միջադեպը կապված է երկու այլ ռեզերվուարից արտահոսքի հետ:
Հրդեհն այժմ տեղայնացված է: Այն ամբողջությամբ կմարվի, երբ վառելիքը այրվի: Նախնական տվյալներով՝ կան տուժածներ: