Ամեն ինչ արեցի, բայց այսպես ստացվեց. Դավիթ Չալոյանը՝ բռնցքամարտի ԱԱ-ի եզրափակչում կրած պարտության մասին
Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն հռչակված Դավիթ Չալոյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Ամեն ինչ արեցի, բայց երևի մի փոքր չհերիքեց հաղթանակի հասնելու համար, բայց բավարարվենք սրանով ու փորձենք մյուս մրցաշարերում ոսկին վերցնել:
Ինչը՞ խանգարեց. մի փոքր հոգնածություն զգացի: Ամեն ինչ դրել էի թե՛ կիսաեզրափակչում ադրբեջանցուն հաղթելու համար,թե՛ հետո արդեն եզրափակչում,բայց այսպես ստացվեց»,- իր խոսքում նշել է գյումրեցի բռնցքամարտիկը:
Հիշեցնենք՝ ԱԱ-ի եզրափակչում 24-ամյա հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ 1-4 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկուն և դարձավ արծաթե մեդալակիր:Դավիթն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը: