Իտալիայի Սենատի նախագահն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի
Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելլատին այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Իտալիայի Սենատի նախագահին ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։
Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև տարածքային և ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Նշվում է, որ Մարիա Էլիզաբետա Կազելլատիի այցը ողջունվել է նաև հայ համայնքի կողմից՝ ևս մեկ անգամ հաստատելով ինստիտուցիոնալ հարթակներում Իտալիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական ամուր կապերը։