Իրանի զինված ուժերը կիրակի Օրմուզի նեղուցի շրջանում սկսել են «Զոլֆաքար-1400» զորավարժությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել է Tasnim գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցում են ԻԻՀ հետևակի ստորաբաժանումները, մեքենայացված զորամասերը, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը։ Բացի այդ, դրանցում ներգրավված են ռադիոլոկացիոն պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

Իրանի զինված ուժերն այդ շրջանում վարժանքներ են անցկացնում ամենամյա հիմունքներով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն