Սպիտակ տան խորհրդականը՝ չին-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին
Միացյալ Նահանգները այլեւս չի ձգտում վերափոխել Չինաստանը, այլ փնտրում է իր համար շահավետ պայմաններ՝ գոյակցության համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ես կարծում եմ, որ Չինաստանի հանդեպ վերաբերմունքի մեջ առկա հիմնական սխալներից մեկը եղել է այն, որ տիրապետել է այն կարծխիքը, թե իրականացնելով ամերիկյան քաղաքականությունը մենք կարող ենք հասնել չինական համակարգի հիմարար փոփոության։ Դա Բայդենի վարչակազմի համար այլեւս նպատակ չի հանդիսանում»,- CNN-ի հետ զրույցում ասել է Սալիվանը։
Նա հավելել է, որ Չինաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգները ձգտում է ձեւավորել պայմաններ, որոնց առկայությամբ երկու մեծ տերությունները կկարողանային գործել տեսանելի հեռանկարում՝ միջազգային համակարգի շրջանակներում։ Ընդ որում, շեշտել է Սպիտակ տան խորհրդականը, այդ պայմանները պետք է բարենպաստ լինեն ամերիկյան շահերի եւ արժեքների առաջ մղման համար։
Hraparak.am