ԱՄՆ-ում երեք համալսարան են տարհանել` պայթյունների սպառնալիքի պատճառով
ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի և Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Կոլումբյան համալսարանն արտակարգ նախազգուշացում է հայտարարել է ողջ ավանում՝ հաղորդագրություններ ստանալով մի քանի շենքերում պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Columbia Daily Spectator համալսարանական թերթը հաղորդել է, որ արդյունքում տարհանվել են երկու համալսարանական շենքեր:
Ավելի ուշ տագնապը կեղծ է ճանաչվել: «Այսօրվա սպառնալիքների հետաքննությունից հետո Նյու Յորքի ոստիկանության կողմից պայթյունները վստահության արժանի չեն համարվել, և համալսարանական ավաններն ազատ են կրկին բնակացնելու համար»,- հաղորդվում է Կոլումբյան համալսարանի Twitter-ում:
Քոռնելի համալսարանը նախազգուշացումը հրապարակել է Twitter-ում և իր վեբ-կայքում՝ կոչ անելով տարհանել իր ավանի ուսանողներին ու աշխատակիցներին:
«Ոստիկանները շարունակում են պայթյունների սպառնալիքների հետաքննությունը Իթաքայի համալսարանական ավանում, իրականացվում է շենքերի մաքրում: Խնդրեմ, շարունակեք խուսափել կենտրոնական ավանից», հաղորդվում է համալսարանի Twitter-ում:
Բրաունի համալսարանն իր ավանի մեծ մասը նույնպես տարհանել է պայթյունի սպառնալիքի պատճառով:
«Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով հաղորդագրություն ստանալուց հետո Բրաունի համալսարանի հանրային անվտանգության դեպարտամենտը տարհանել է Գրինի համալսարանական քոլեջի հարևանությամբ գտնվող մի քանի շենքեր: Տեղում սպաներն ակտիվ հետաքննություն են անցկացնում տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ»,- The Hill-ին հայտարարել է համալսարանի ներկայացուցիչ Բրայան Քլարքը:
Նշվում է, որ առայժմ պարզ չԷ, թե ով է կանգնած սպառնալիքների հետևում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: