Վրաստանում սպառվել է ընդդիմության կողմից իշխանություններին տրված վերջնագրի ժամկետը
Վրաստանում սպառվել է ընդդիմության կողմից իշխանություններին տրված վերջնագրի ժամկետը։ Ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է Թբիլիսիի կենտրոնում լայնածավալ բողոքի ակցիա անցկացնելու մասին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Ավելի վաղ ընդդիմության առաջնորդները Վրաստանի իշխանություններին վերջնագիր էին ներկայացրել՝ պահանջելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել մասնավոր կլինիկա, ով արդեն 38-րդ օրն է բանտում հացադուլի մեջ է։
Պահանջը կատարելու համար նրանց տրվել է 24 ժամ։
«Վերջնագրի ժամկետը լրացել է. նոյեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, ազատության հաղթանակը պետք է սկսենք Ազատության հրապարակից։ Բոլորը պետք է գնան այնտեղ, որտեղ բազմիցս գրվել է Վրաստանի պատմությունը։ Վրացական հասարակությունը պատմության մեջ երբեք չի պարտվել և չի պարտվի մոտ ապագայում։ Մենք հաղթելու ենք հանուն ճշմարտության»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Մելիան։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում: Նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական չարաշահման մեջ և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Սաակաշվիլին իրեն համարում է քաղբանտարկյալ և բանտ մտնելուց անմիջապես հետո որպես բողոքի նշան, հացադուլ է հայտարարել.
Նրա անձնական բժիշկը, փաստաբաններն ու հարազատները ամեն օր խոսում են նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման մասին և պահանջում նրան տեղափոխել քաղաքացիական բազմամասնագիտական կլինիկա։
Lragir.am