Facebook-ը մտադիր է հրաժարվել քաղաքականությունից, որը էապես պաշտպանում է քաղաքական գործիչներին ատելության խոսքի կանոնները խախտող գրառումների հետեւանքներից, գրում է The Washington Post-ը:

Քաղաքականության փոփոխության շրջանակներում ընկերությունն այլեւս առաջնահերթ չի համարի քաղաքական գործչի հաղորդագրության տեղեկատվական արժեքը` անտեսելով ատելության խոսքի հրահրման մասին իր կանոնները:

Որոշումն ընդունվել է Վերահսկողական խորհրդի հայտարարության լույսի ներքո այն մասին, որ կանոնները պետք է տարածվեն բոլոր օգտատերերի վրա այն բանից հետո, երբ սոցցանցը արգելափակեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը` քոնթենթի մոդեռացման իր կանոնների խախտման համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն