Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Շուշի
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է Շուշի, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, հաղորդում է Անադոլուն։
Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը ժամանել է Շուշի՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին։
Թուրք նախարարին ուղեկցում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմածովային ուժերի հրամանատարը և ռազմաօդային ուժերի ղեկավարը։
Lragir.am