«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենը մեկնաբանել է Կաննում ոստիկանների վրա կատարված հարձակումը. նրա խոսքով՝ ահաբեկչական հարձակումները երկրում դարձել են սովորական երեւույթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է երեք ոստիկանների վրա, որոնք նստած են եղել ավտոմեքենայում: Նա վիրավորվել Է եւ գտնվում Է օրհասական վիճակում: Կարգի պահապաններից մեկը նույնպես ծանր վերք Է ստացել:

«Ես այն զգացողությունն ունեմ, որ նման միջադեպերը սովորական են դարձել: Հարձակման փորձերը կանոնավոր կերպով տեղի են ունենում ամբողջ երկրում: Մենք ոչինչ չենք անում դրանք կանխելու համար, այլ պարզապես հոսանքով գնում ենք: Արմատականացած տարրերի արտաքսումը բավականաչափ կանոնավոր չի կատարվում», հայտարարել Է նա՝ հանդես գալով BFMTV հեռուստաալիքի եթերում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողն արտասանել Է Մուհամեդ մարգարեի անունը: Ոստիկանությունում չեն բացառում հարձակման ահաբեկչական դրդապատճառը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն