Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի անօրինական այցը Ադրբեջանի տարածք ռազմաքաղաքական սադրանք է, հայտարարել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը։

«Հայաստանի պաշտպանության նախարարի այցը սադրանք է, որը միտումնավոր իրականացվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության տարեդարձի նախօրեին։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, ձգտում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստվեր գցել ռուս զինվորականների գործունեության վրա։ Ադրբեջանական տարածք նման «այցելությունների» կրկնության դեպքում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անջատողականությունը, սադրանքները և ահաբեկչությունը կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ նույն օրը Շուշիում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը, որի պատվին Ալիեւը հրահանգել էր հայ սպանել։ Ոչ ՀՀ, ոչ Արցախի ՊՆ-ն եւ այլ գերատեսչություններ չեն հայտարարել, որ օկուպացված Շուշի Ալիեւի եւ Թուրքիայի Պնախարարի այցը սադրանք է։ Պետք է հայտարարվի նաեւ, որ նման այցերը Շուշի կանխվելու են հայկական զինուժի կողմից։ Ընդհանրապես, Շուշիում անօրինական գտնվող Բաքվի կայազորը հայկական զինուժի օրինական թիրախ է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն