Միխայիլ Տալի մրցաշար․ Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
Grand Swiss մեծ մրցաշարից անմիջապես հետո տեղի է ունեցել Միխայիլ Տալի 85 ամյակին նվիրված խոշոր բլից մրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Հայկ Մարտիրոսյանը լավագույն արդյունքն է գրանցել մեր շախմատիստներից և գրավել է 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 12,5 միավոր։
Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուլ Պետրոսյանը 12-ական միավորով կիսել են 6-14-րդ հորիզոնականները։
Հիշեցնենք, որ Grand Swiss մրցաշարում լավագույն արդյունքն էր գրանցել Գաբրիել Սարգսյանը՝ գրավելով 10-րդ հորիզոնականը։