Բաքուն և Երևանը պահպանում են պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը․ ՌԴ ԱԳՆ
2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման տարին: Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ կարող ենք արձանագրել, ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։ «Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են իրենց հանձնառությունը դրանց հետագա իրականացման և բոլոր դրույթների անվերապահ պահպանման հարցում»,-նշված է հայտարարությունում։
ՌԴ-ն կարևորում է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության նվազեցումը և դրա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումը՝ պատրաստակամություն հայտնելով խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու։
A1plus.am