Մոսկվայում մահացած են գտել հայտնի փաստաբան Արթուր Վորոբյովին
Մոսկվայում մահացած են գտել հայտնի փաստաբան, «Յուկոսի գործը որպես ռուսական փաստաբանի հայելի» գրքի հեղինակ Արթուր Վորոբյովին։ Այս մասին «Life»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Փաստաբանի դին կեսգիշերին մոտ հայտնաբերվել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող սեփական բնակարանում։ Տեղում ոստիկանները հայտնաբերել են TOZ-106 ատրճանակ։
Արթուր Վորոբյովը 64 տարեկան էր։ Եղել է Մոսկվայի «Քանոն» իրավաբանների միության անդամ։
Panorama.am