«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Безотчетник-ների ժամանակաշրջանում ենք ապրում: Безотчетник-ությունը մեր երկրում նորաձև է դարձել բոլոր բնագավառներում: Դա արդեն սովորական է:

Ուրեմն, սեպտեմբերի 29-ին, Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակից և ԵՊՀ նորանշանակ մամուլի խոսնակ Գրիգորյան Ազնիվն իր պաշտոնավարման առաջին օրը գրել էր, որ «սկզբունքային ենք լինելու մեդիայի հետ հարաբերություններում, լինելու ենք առավելագույնս բաց, աշխատելու ենք փոխադարձ աջակցության և փոխօգնության մթնոլորտում»:

Շուրջ 40 օր անց ԵՊՀ-ում անցկացնում են հոգաբարձուների խորհրդի նիստ: Այն փակ է (որոշ տվյալներով՝ գաղտագողի): Ո՞վ է մասնակցել նիստին, ո՞վ է ելույթ ունեցել, քանի՞ ձայնով է Պապիկյան Սուրենն ընտրվել հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այդ ամենն անհայտ է: Գրիգորյան Ազնիվը լռում է: Փաստերի պարզ համադրումը ցույց է տալիս, որ ստի վերջն ուղիղ 40 օր է:

Սակայն, սա դեռ ամենը չէ: Կանցնի որոշ ժամանակ: Գրիգորյան Ազնիվը կասի, որ «հրաման» է կատարել: Եվ դա ազնիվ չի լինի, քանզի ապօրինի «հրամաններ» կատարելը պատասխանատվությունից չի ազատում: Դա ես չեմ ասում: Դա անգամ Նյուրնբերգում են ասել»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն