Բիթքոյնի արժեքն առաջին անգամ գերազանցել է 68 հազար դոլարը
Բիթքոյնի արժեքն առեւտրաշրջանի ընթացքում աճել Է 4,69 տոկոսով եւ հասել 68,230 հազար դոլարի նշագծին: Այդ մասին են վկայում Coindesk պորտալի տվյալները Երեւանի ժամանակով 07:44-ի դրությամբ:
Այսպիսով, գաղտնարժութի գինը կրկին նորացրել Է պատմական առավելագույնը:
Երեւանի ժամանակով 07:50-ի տվյալներով՝ բիթքոյնն արագացրել Է աճը մինչեւ 4,82 տոկոս եւ գտնվել 68,354 հազար դոլարի մակարդակում: Բիթքոյնը համանուն գաղտնարժույթի ապակենտրոնացված համակարգ Է բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վա, որը կարող Է «ձեռք բերել» (Էմիսիա կատարել) ցանկաած օգտատեր – համակագի մասնակից:
Դրա համար անհրաժեշտ Է ստեղծել համակարգի նոր բլոկներ: Համակարգի հայեցակարգը հրապարակվել Է 2008 թվականի նոյեմբերին Սատոսի Նակամատո կեղծանվամբ դրա հեղինակի (հնարավոր Է հեղինակների կոլեկտիվի) կողմից: Բիթքոյնի ժողովրդականության առավելակետը նկատվել Է սոսկ վերջին տարիներին:
Բիթքոյնի Էմիսիան բնական կերպով սահմանափակված Է, ներկայումս բիթքոյնների մեծ մասն արդեն «ձեռք Է բերված», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1in.am