Ամեն ինչ նոր է սկսվում . Ստեփան Դանիելյան
Ամեն ինչ նոր է սկսվում։ Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը վերածվում են մի մեծ կծիկի և որևէ իրադարձություն դրանցից մեկում ուղղակիորեն դետոնացիա է ենթարկում մյուսներին, և այս մեծ տարածաշրջանը դեռ մեծ փոփոխությունների է ենթարկվելու՝ աներևակայելի կոալիցիաներ են կարող ստեղծվել, վերաբաժանումներ ու սահմանների փոխակերպումներ են լինելու։ Ժամանակն էլ սկսել է արագ աշխատել։
Խաղացողները շատ են ու նրանց հարաբերությունները կայուն չեն, կարող են արագորեն փոխվել ու յուրաքանչյուրն երկակի խաղ է խաղում ու խաղալու։ Ու ամենակարևորն այն է, որ առաջին պլան է գալիս ոչ թե բանակների ու տնտեսությունների հզորությունն, այլ փոփոխությունների տրամաբանությունն ճիշտ հասկանալն ու ճիշտ խաղալը։
Չգիտեմ որտեղ ոնց, բայց Հայաստանում խաղացող չկա։ Նաև կարևոր է մեր ախոռները մաքրել դրսից ներդրված մետաստազներից։