Ազգային դիմադրության ճակատի մարտիկները, ճակատ, որը դիմակայում Է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժմանը, ոչնչացրել են թալիբների զինված կազմավորումների տանկը Փանջշերի նահանգում: Նոյեմբերի 9-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Аamaj News գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ Ազգային դիմադրության ճակատն իրականացրել Է գործողություն՝ գրոհելով թալիբների պարեկախմբի վրա: Դա այդ կարգի առաջին հարձակումն Է:

«Թալիբան» շարժման կողմից արձագանք առայժմ չի ստացվել: «Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն Է ծավալել՝ գարնանն ԱՄՆ-ի կողմից երկրից իր զորքերը դուրս բերելու որոշման մասին հայտարարությունց հետո:

Օգոստոսի 15-ին թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերում կազմակերպել են դիմադություն, որը գլխավորել Է Ահմադ Մասուդը: Այն պաշտպանալու կոչ Է արել նախկին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը, որն իրեն պետության ղեկավարի պաշտոնակատար Է հայտարարել:

Սպտեմբերի 6-ին թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը տեղեկացրել Է, որ Փանջշերը լիովին անցել Է «Թալիբանի» վերահսկողության ներքո, ուստի պատերազմն Աֆղանստանի տարածքում ավարտված Է: Բացի դրանից, արմատականները նշանակել են խռովարար նահանգի նոր նահանգապետ: Իր հերթին Մասուդը հայտարարել Է, որ թալիբներին դիմակայությունը շարունակվում Է՝ երկրի բոլոր բնակիչներին կոչ անելով համազգայն ապստամբության: Ինչպես ավելի ուշ ճշտել Է աշխարհազորականների մամուլի քատուղար Ալի Մայսամ Նազարին, դիմադրությունն անցնում Է պարտիզանական պատերազմի մարտավարության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն