«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ Բռնողի» կողմից հունիսի 3-ին փողոցում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը հափշտակելու և հեռանալու միջադեպի վերաբերյալ։ 

«ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնող» մականվամբ, փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել, մեկ ժամ անց իր օգնականի միջոցով վերադարձրել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Անուշ Դաշտենցը մոտեցել է պատգամավորին ու հարցնել, թե ինչպես է մեկնաբանում Ռուստամ Մուրադովի՝ բանակցություններից ձեռնունայն վերադառնալը։

Պատգամավորը նյարդայնացել է, ձեռքից խլել հեռախոսն ու հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի լրագրողը «խելքը գլուխը չի հավաքել»։ Tert.am-ի հետ զրույցում Անուշ Դաշտենցը պատմել է, որ Հայկ Սարգսյանը փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն հեռախոսը մատնահետքով է եղել: Լրագրողը հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն,  սակայն նրանք ասել են, որ  լրագրողը չի կարողանա ապացուցել։

Միջադեպին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամոթալի է համարում պատգամավորի նման պահվածքը: Զերծ ենք մնում պատգամավորին որևէ կոչից, քանի որ «շիշ բռնող» մականունը ստացած պատգամավորից մեծ ակնկալիքներ ունենալն ավելի զավեշտալի կլինի»,- նշված է հայտարարությունում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն