Արարատի մարզպետն արձակուրդ է գնացել, փոխմարզպետը՝ պաշտոնից ազատվել
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հունիսի 1-18-ը ներառյալ կգտնվի չվճարվող արձակուրդում։ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 2-ի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական էջում։ Այդ ընթացքում Թևոնյանին կփոխարինի Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը։
Մեկ օր անց՝ հունիսի 3-ին Փաշինյանի կայացրած որոշմամբ Արարատի մեկ այլ փոխմարզպետ՝ Նորիկ Ամիրխանյանն ազատվել է պաշտոնից: