Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը բացի «Աքույու» ատոմային էլեկտրակայանի նախագծի իրականացումից, մտադիր է երկրորդ եւ երրորդ միջուկային էլեկտրակայանների նախագծեր նույնպես իրականացնել։

Հիշեցնենք, որ «Աքույուն» կառուցում է ռուսական «Росатом» կորպորացիան։ Էրդողանը մասնավորապես ասել է, որ արդեն 2023 թվականին «Աքույու»-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվելու, որից հետո արդեն արագ կերպով իրականացվելու են երկրորդ եւ նույնիսկ երրորդ ատոմային էլեկտրակայանների շինարարության նախապատրաստական աշխատանքները։ Էրդողանը նաեւ ասել է, որ իր վարչակազմը ձգտում է Թուրքիան ապահովել ատոմային էներգիայով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն