Աֆղանստանի Լագմանի արեւելյան նահանգում մի խումբ զինված մարդիկ հայտարարել են «Թալիբան» շարժման դեմ պայքար սկսելու մասին, որը նվաճել Է երկրի իշխանությունը:

Ի պաշտպանություն Ազգային դիմակայության ճակատի (ԱԴՃ) տեսաուղերձում, որը նոյեմբերի 10-ին հրապարակվել Է սոցիալական ցանցերի աֆղանական սեգմենտում, ասվում Է, որ զինված խումբը հանդես Է գալիս հաջակցություն ԱԴՃ-ի՝ Ահմադ Մասուդի գլխավորությամբ:

«Մոջահեդները եւ մարտիկները հանուն իրավունքի եւ ազատության պարտիզանական գործողություններ են սկսել Լագմանի նահանգում՝ երկրում արդարությունն ապահովելու եւ բռնազավթմանը վերջ դնելու համար»,-ասվում Է ուղերձում: Նախօրյակին ԱԴՃ-ին իր աջակցության մասին Է հայտարարել Քաբուլի նահանգի զինված խումբը: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսին Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին գործնականում առանց մարտի գրավել են երկրի գրեթե բոլոր նահանգները: Օգոստոսի տասնհինգին արմատականները մտել են մայրաքաղաք, ինչից հետո այնտեղից փախել են նախագահ Աշրաֆ Ղանին եւ նրա կաբինետի անդամները: Դրանից ավելի քան երկու շաբաթ հետո թալիբները, մեծ կորուստներ կրելով, փորձել են գրոհով վերցնել միակ չնվաճված նահանգը՝ Փանջշերը:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են հարթավայրը նվաճելու մասին: Սակայն հակաթալիբյան Ազգային դիմադրության ճակատի հակաթալիբյան ներկայացուցիչները պնդում են, որ արմատականներին Պակիստանի օդուժի օգնությամբ հաջողվել Է տիրել միայն Փանջշերի գլխավոր կիրճը, տարածաշրջանի մյուս բոլոր 23 կիրճերը գտնվում են Ճակատի վերահսկողության ներքո: Ճակատի հաղորդագրության համաձայն, Փանջշերի հետ միաժամանակ իրենց կողմից թալիբների դեմ զինված դիմակայություն Է կազմակերպվել հարեւան Բաղլանի նահանգի Անդարաբ հարթավայրում: ԱԴՃ-ին իր միանալու մասին ավելի վաղ հայտարարել են Փարվանի, Քափիսայի, Բալխի, Թահարի եւ Բադախշանի նահանգների զինված խմբերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն