Նոյեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 751 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 766 818-ն են: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 647 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 700 568 մարդ։

Վարակից մահացել է ևս 78 մարդ, ընդհանուր՝ 10 662:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 10.08%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.85%, վերջին 7 օրվանը՝ 10.41%:

Panorama.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն