Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվան շուրջ հրապարակումները միջազգային մարզական մամուլում չեն դադարում։ Կրկին խոսակցություններ կան, որ հայազգի ֆուտբոլիստը հնարավոր է հունվարին՝ տրանսֆերային պատուհանի բացման ընթացքում, հեռանա «Ռոմայից»։ 

La Gazzeta dello Sport-ի պնդմամբ՝ Մխիթարյանի ու թիմի հանրահայտ պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև հարաբերությունները ամենևին էլ չեն կարգավորվել, ավելին՝ դրանք ավելի են սրվել այն բանից հետո, երբ պորտուգալացին Մխիթարյանին կարգադրել է էլ ավելի պաշտպանողական գործողություններով աչքի ընկնել, ասել է թե՝ փոխել խաղային դիրքը։

Ըստ հայտնի պարբերականի՝ ֆուտբոլիստն անձամբ է սպասում հարմարավետ առաջարկի։

Ասում են՝ իտալական ակումբներից «Միլանն» է շահագրգռված իր կազմում Մխիթարյանին տեսնելու համար։ «Յուվեն» նույնպես շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մխիթարյանի նկատմամբ, բայց, ըստ որոշ հրապարակումների, եթե հայազգի ֆուտբոլիստը որոշի մնալ Իտալիայում, բայց լքի «Ռոման», ապա կընտրի հենց «Միլանը»։

Քիչ առաջ էլ իսպանական մարզական մամուլն է գրել, որ Մխիթարյանի տրանսֆերով հետաքրքրվում են նաև իսպանական ակումբները, մասնավորապես  «Սևիլյայի» տնօրեն Մոնչին է ցանկանում Մխիթարյանին տեսնել իրենց ակումբի կազմում և այս առումով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կարող է քայլեր ձեռնարկել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն