Կրեմլում պատասխանել են Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին
Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը հաջորդ տարվա սկզբին, նշելով, որ ամեն ինչ հնարավոր է, բայց ռեալ պայմանավորվածություն առայժմ չկա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Պուտինը և Բայդենը կարող են մինչև այս տարվա վերջն առցանց ձևաչափով զրույց ունենալ, իսկ 2022 թվականի սկզբին՝ անձնական հանդիպում:
«Իսկապես, ամեն ինչ հնարավոր է, ռեալ պայմանավորվածություններ առայժմ չկան: Հենց որ դրանք լինեն, մենք կհաղորդենք»,-Պեսկովն ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով այդ տեղեկատվությունը:
Tert.am