Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են, մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել, հստակ շեշտադրումներ են արվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ Մոսկվայում ռազմագերիների և սահմանների հարցով եռակողմ հերթական բանակցություններից Հայաստանը ձեռնունայն է վերադարձել:

«Դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին խոսել ենք, ադրբեջանական խմբավորումները պետք է լքել ՀՀ սուվերեն տարածքը եւ դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ եւ գործընկերների համագործակցության, ինչպես նաեւ մեր զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,-ասաց նա:

Թորոսյանը դժվարացավ ասել, թե երբ կլինեն հաջորդ բանակցությունները. «Կարող եմ ասել, որ ներքաղաքական պրոցեսները որեւէ կերպ չեն անդրադառնում մեր պետական գերատեսչությունների աշխատանքի վրա: Հետեւաբար, ընտրությունները որեւէ կապ չունեն»:

Նա ընդգծեց, որ ռուսաստանի հետ կա փոխըմբռնում, թե ինչպիսի լուծում պետք է լինի. «Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ Հայաստանում իրավիճակը հանգուցալուծվի առանց կրակոցի, որովհետեւ լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ մեկին պետք չէ տարածաշրջանում, հատկապես, Հայաստանին», - ասաց Թորոսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն