Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացությունը 10 տոկոսով ավելացել է Եվրոպայում
ԱՀԿ տվյալների համաձայն, նոյեմբերի 1-7 ընկած ժամանակահատվածի համար կորոնավիրուսային հիվանդությունից մահացության թիվը Եվրոպայում աճել է 10 տոկոսով։ Ըստ ԱՀԿ մասնագետների, Եվրոպան միակն է վեց ռեգիոններից, որտեղ նկատվում է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության թվի աճ։
Նոյեմբերի առաջին յոթնօրյակում արձանագրվել է 26726 մահացության դեպք։ Բացի այդ, ռեգիոնում ավելացել է նաեւ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման թվերը։ Մեկ շաբաթում արձանագրել է ավելի քան 1,94 միլիոն վարակման դեպք։
Հիվանդացության նման աճ արձանագրվել է միայն Աֆրիկայում։ Եվրոպայում հիմնականում վարակվում են «դելտա» շտամմով, որը կազմում է ընդհանուր վարակվածների 99,6 տոկոսը։
Hraparak.am