Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, մարզերում արդեն տրանսպորտային ընկերությունների մրցույթն ավարտվել է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Վերջապես կարողացանք երկու մարզերում տրանսպորտային ցանցի մրցույթներ հայտարարել։ Երկու մարզում է հաջողվել իրականացնել՝ Կոտայքի մարզում մրցույթն ավարտվել է հոկտեմբերին և Արմավիրի մարզում նոյեմբերի 9-ին։ Առաջին մրցույթին մասնակիցներ չկային, ստիպված ենք եղել բաժանել ենք 2 լոտի, արդեն մասնակիցներ կան, գործընթացն էլ առաջ կգնա»,- նշեց Սանոսյանը։

Նախարարը ասաց, որ երկու մարզերն էլ կհամալրվեն նոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, կլինեն տարբեր երթուղիներ, որոնք կսպասարկեն բոլոր համայնքները։

«Հանրապետությունում առնվազն 200 բնակավայրերում ընդհանրապես որևէ հասարակական տրանսպորտային միջոց չկա, էլ չեմ խոսում այն մասին, որ ունենք բնակավայրեր, որտեղ տրանսպորտ կա, բայց կանոնավոր չէ կամ եղած գրաֆիկը մեր բնակիչներին չի բավարարում։ Մեր նպատակը այն է, որ կարողանանք Հանրապետության բոլոր բնակավայրերը որակյալ սպասարկել»,- եզրափակեց Սանոսյանը;

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն