Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կալանավորելիս աղմուկ է բարձրանում, ապա նրանց մոռանում են եւ չէին հիշի, եթե փաստաբանները չանդրադառնային այդ գործերի ընթացքին:

Երեկ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որ զենքի փորձաքննություն չի արվում, այն հանձնարարվել է ոչ կոմպետենտ անձի, եւ Տոնոյանին թույլ չեն տալիս մասնակցել փորձաքննությանը, ինչը վկայում է այն մասին, որ նպատակն է «մինչդատական վարույթի ողջ ընթացքում նրան պահել կալանքի»:

Կալանավորված Աղվան Հովսեփյանն էլ առողջական խնդիրներ ունի, չի ընդունում մեղադրանքը, եւ, ըստ փաստաբանի, քննությունը դոփում է տեղում:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն