Նոյեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Համապատասխան տեղեկատվությունը տարածում է Եվրոպական միության խորհուրդը։

Հաղորդագրության համաձայն՝ նախարարական հանդիպման մասնակիցները կքննարկեն գործընկերության զարգացման ուղիները և ապահովելու, որ ծրագիրը օգուտ կբերի բնակչությանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կառավարմանն ու ներդրումներին, ինչպես նաև գործընկերության ամրապնդմանը, վերականգնմանն ու բարեփոխմանը։

Նախարարական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ։

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներն են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը և Հայաստանը։ Բելառուսը հունիսին դադարեցրել է իր մասնակցությունը Արևելյան գործընկերությանը։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն