Կապանի բժշկական կենտրոնի բժիշկ-թերապևտ Նարինե Գրիգորյանը  ՔՊ ավագանու ցուցակով մասնակցում է ընտրություններին:

Նարինե Գրիգորյանը գտնում է, որ չի կարելի հայրենիքը թողնել վտանգի մեջ, հիվանդ ու  անօգնական․ «Նախկինում իմ երեխաների ապագան տեսնում էի դրսում, բայց հիմա գտնում եմ, որ պետք է մնալ և աշխատել Կապանում: Կապանցիները ըմբոստ են, մնալու են Կապանում և արարելու են»:

Բժիշկ թեկնածուն վստահ է, որ Կապանի  ՔՊ թեկնածու Դավիթ Դանիելյանը քաղաքը կհանի այս իրավիճակից․ «Սա անձերի ընտրություն չէ․ ընտրություն է կոռումպացված անցյալի և լուսավոր ապագայի միջև»:




1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն