«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Ուսապարկ Վահագն Ալեքսանյանը եւ իր ընկերները ալյուր էին գողացել Ծառուկյանից

Այսօր բարոյականությունից խոսող ուսապարկ-պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարզվում է այդքան էլ բարոյական անցյալ չի ունեցել:

Պարզվում է այս ուսապարկ-պատգամավորը, երբ ԲՀԿ պասիվ երիտասարդներից է եղել` բավական տհաճ պատմության կիզակետում է հայտնվել:

Տարիներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարզերի բնակիչների համար բարեգործական ակցիա է իրականացնում եւ մեծ քանակությամբ ալյուր ու այլ սննունդ է ուղարկում մարզեր: Դեռ ուսապարկ չդարձած, Վահագն Ալեքսանյանը եւ իր մի քանի ընկերներ իրենց համակարգողի հետ գողանում են գյուղացիներին հասանելի մեկ բեռնատար ալյուր: Ծառուկյանն իմանում է եւ այդ խմբակին կանչում է պատասպանատվության:

Ալյուր գողացող Վահագն Ալեքսանյանը եւ իր ընկերները ստիպված են լինում վերադարձնել գողացված ալյուրը:

Աղբյուրը՝ arminsider»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն