Չեխիայում վարչապետ Բաբիշի կառավարությունը հրաժարական է տվել
Չեխիայի կառավարությունը, որը գլխավորում է «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) քաղաքական շարժման նախագահ Անդրեյ Բաբիշը, նոյեմբերի 11-ին հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է CNN Prima News հեռուստաալիքը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, երկրի Սահմանադրության համաձայն՝ պետք է Բաբիշի նախարարների կաբինետին հանձնարարի շարունակել պարտականությունները մինչեւ իր կողմից նոր կառավարության նշանակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: