Ադրբեջանի և Թուրքիայի օրինակելի համագործակցությունը, փոխադարձ համագործակցությունները, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ ռազմավարական դաշնակցության նոր մակարդակի են դուրս եկել, երկու երկրի մասնակցությունը տարածաշրջանում իրականացվող լայնամասշտաբ նախաձեռնություններին նպաստում է լայն տարածաշրջանային համագործակցությանը:

Minval.az-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում:

«Այս առումով «3+3» ձևաչափը, որը նախատեսում է հետհակամարտային տարածաշրջանային համագործակցություն, որին աջակցում են տարածաշրջանի բոլոր խոշոր պետությունները, մեր կարծիքով՝ կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ երկրների համար»,- ասել է Բայրամովը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն