Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մեկամյա գործունեության ընթացքում ապահովել են 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ ուղղություններով:

Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթևեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 5 դիտակետ կա, նրանք ապահովում են ավտոմեքենաների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առաջին տարվա ընթացքում ռազմական ոստիկանության ավելի քան 600 անձնակազմ է ներգրավվել ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժն ապահովելու գործում», – ասել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լևիկինը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն