Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Իրան․ իրանական ԶԼՄ-ներ
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կայցելի Իրան։ Այցը լինելու է պաշտոնական։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Այցը ամենայն հավանականությամբ, կայանալու է հաջորդ շաբաթ։
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մանրամասնել դեռ այցի օրակարգը։ Իրանական լրատվամիջոցը սակայն մանրամասնում է, որ Իրանից հետո, Թուրքիայի ԱԳ նախարարը այցելելու է նաեւ Լիբանան։
Hraparak.am