Սինգապուրի չպատվաստված բնակիչները ստիպված կլինեն $18 000 վճարել կորոնավիրուսից բուժվելու համար
Սինգապուրի բնակիչները, որոնք հրաժարվում են պատվաստվելուց, ծանր ընթացքով կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում միջինում 25 000 սինգապուրյան դոլար ($18 400) կվճարեն հիվանդանոցում բուժվելու համար, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղումա նելով տեղի աղբյուրին:
Երկրի Առողջապահության նախարարության որոշմամբ՝ Երկրի քաղաքացիները, ինչպես նաև արտասահմանցիները, որոնք մշտական բնակության կարգավիճակ ունեն, կկարողանան գումարի մի մասը վճարել պետապահովագրության միջոցով: Այդ դեպքում գումարի չափը կնվազի մինչև 4000 սինգապուրյան դոլար ($2900):
Բացի այդ, չպատվաստված բնակիչները կորոնավիրոսով հիվանդանալու դեպքում կուղարկվեն հատուկ մեկուսացման կենտրոններ, որտեղ յոթ օր մնալու համար ստիպված կլինեն վճարել 3300 ԱՄՆ դոլար:
Ներկայում կորոնավիրուսի դեմ պատվաստման երկու դեղաչափ ստացել է Սինգապուրի բնակչության մոտ 85 տոկոսը: Երկրում կիրառվում են Pfizer/BioNTech, Moderna, Sinovac ընկերությունների դեղամիջոցները:
Tert.am