Հիմա ես հի՞ն եմ, թե՞ նոր եմ. Ինձ թվում է, որ լավ update արած եմ. Ռոբերտ Քոչարյան
Այս իշխանությունն իրականում ասելիք չունի. պետք է սկսի երգել հին ու նորի մասին երգը, որ այս 3 տարիներին երգում է, բայց մեր ուղիղ հարցը պետք է լինի հետեւյալը՝ իսկ ի՞նչ է արված Հայաստանում: Այս մասին հունիսի 3-ին, Տավուշի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Հենց դա հարցնում ես, միանգամից լեզուները փակվում է, որովհետեւ ասելիք չկա: Ավելին, եղածն էլ քանդել են:
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ իրենց թիմն ի վիճակի է տնտեսական այնպիսի աշխուժություն մտցնել, որ դուք բոլորն իրենց վրա դա զգան անմիջապես ընտրություններից հետո. «Ամիսներ է անցնելու եւ զգալու ենք, որ անիվները սկսեց պտտվել: Հիմա անընդհատ անիվների արանքը կարծես լոմ գցեն, դանդաղեցնեն ընթացքը, չգիտես ինչի համար»,-ասաց նա: