Թուրքիան Բելավիային արգելել է իր տարածքից սիրիացիաների ու իրաքցիների տեղափոխել Բելառուս
Թուրքիան արգելել է բելառուսական Բելավիա ավիաընկերությանը Թուրքիայի օդանավակայաններից թռիչքներ իրականացնելիս տեղափոխել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով Բելավիային։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը միգրացիոն ճգնաժամի ֆոնին դադարեցնում է Մինսկ տեղափոխել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին։ Մինչ այդ Լեհաստանի և Թուրքիայի իշխանությունները պայմանավորվլե էին համագործակցել միգրացիոն հարցում և «դիմագրավել Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անօրինական փախստականներին հարևան երկրների դեմ հիբրիդային հարձակման գործում օգտագործմանը»։
Տեղեկացնենք, որ Բելառուս տեղափոխված միգրանտներն այնուհետև փորձում են հատել Լեհաստանի սահմանը։
Lragir.am