Ռուսաստանը տարեսկզբից սկսած կարողացել է խնայել ավելի քան 2 տրիլիոն ռուբլի
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի ֆեդերալ բյուջեն ունեցել է 2,14 տրիլիոն ռուբլու պրոֆիցիտ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Ֆիննախի կայքում հրապարակված հաղորդագրությունից:
Հաղորդագրությունում նաեւ ներկայացված են տվյալներ ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում բյուջեի կատարողականի մասին:
Բացի այդ, նշվում է, որ ընթացիկ տարվա տասն ամիսների ընթացքում բյուջեի եկամուտները կազմել է 20,431 տրիլիոն ռուբլի: Հաջորդ տարվա համար բյուջեի պրոֆիցիտը կանխատեսվում է, որ կկազմի 1,411 տրիլիոն ռուբլի:
Hraparak.am